Ռուսական ցորենի հերթական խմբաքանակը Հայաստան կփոխադրվի Ադրբեջանի տարածքով. ադրբեջանական ԶԼՄ
Ըստ լուրերի՝ այսօր Հայաստան կուղարկվի ռուսական ցորենով բեռնված 7 վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմում է 490 տոննա։

Ռուսական ցորենի հերթական խմբաքանակը Հայաստան կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով (տրանզիտով), հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ լուրերի՝ այսօր Հայաստան կուղարկվի ռուսական ցորենով բեռնված 7 վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմում է 490 տոննա։
Ադրբեջանական աղբյուրները նաև մանրամասնում են, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ (ածուխ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը