Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է Միկա Բադալյանի հետ կապված ընտրակաշառքի դեպքերը
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հաղորդագրության մեջ նշված Մ.Բ.-ն բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանն է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու պայմանով ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ իրականացված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ բլոգերը ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություններ է խոստացել՝ ընտրություններին մասնակցելու դիմաց։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հաղորդագրության մեջ նշված Մ.Բ.-ն բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանն է:
Նախաքննական մարմինը հայտնում է, որ ներկայումս ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել նաև հորդորով՝ կոչ անելով ընտրակաշառք ստացած կամ դրա վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել իրավապահների հետ և զերծ մնալ ընտրողների կամարտահայտության վրա ազդող ապօրինի գործողություններից:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։