Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները
«Կարիքի դեպքում ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով»:

Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը։
ՏԱՍՍԻ հաղորդմամբ Իլյա Շեստակովն ասել է.«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա։ Եթե բացահայտվեն գործոններ, որոնք կարող են անասնաբուժական ռիսկեր ստեղծել, որոնցով այս ձուկը, երբ տեղափոխվում է, ազդում է մեր անասնաբուժական անվտանգության վրա, ապա անպայման կձեռնարկվեն հետագա քայլեր»:Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հիշատակվել է, որ կենդանի ձկից բացի, Հայաստանը նաև սառեցված ձուկ է արտահանում Ռուսաստան։
Շեստակովը նշել է նաև, որ Հայաստանը եղել է կարմրախայտի զգալի ներմուծող։ Միաժամանակ ասել է. «Ներքին շուկայի հագեցման առումով դա, անշուշտ, որևէ ազդեցություն չի ունենա։ Մենք ունենք կարմրախայտի բավարար չափով ներքին արտադրություն։ Կարիքի դեպքում ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով »։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՍՄՏՖ) անցկացվել է հունիսի 3-ից 6-ը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան6 հունիսի 2026
Ադրբեջանցի զինծառայող է զոհվել Քարվաճառի ձորերից մեկն ընկնելու հետևանքով
Պաշտոնական տվյալներով՝ պատահարի հետևանքով Իլյաս Օսմանովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն
Տարածաշրջան5 հունիսի 2026
Լոգիստիկ ընկերությունները հայտնել են Հայաստանից Ռուսաստան ճանապարհային բեռնափոխադրումների պահանջարկի անկման մասին
Մասնագետները մատնանշում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհի խնդիրները։
Տարածաշրջան5 հունիսի 2026
ՌԴ-ն անհրաժեշտ աջակցություն կտրամադրի Ազովի ծովի միջադեպից տուժածներին․ Զախարովա
ՌԴ-ն անհրաժեշտ աջակցություն կտրամադրի Ազովի ծովի միջադեպից տուժածներին․ Զախարովա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը Ազովի ծովում «Նատրա» և «Ցիրկոն» բեռնանավերի վրա իրականացված հարձակման կապակցությամբ։