Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» զրկում է ներմուծման լիցենզիայից
Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը ստուգումից հետո կասեցրել է գործարանի լիցենզիան՝ լուրջ խախտումներ հայտնաբերելու պատճառով։

Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» կարող է զրկել ներմուծման լիցենզիայից՝ կեղծված արտադրանքի պատճառով, տելեգրամյան իր ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։
«Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը ստուգումից հետո կասեցրել է գործարանի լիցենզիան՝ լուրջ խախտումներ հայտնաբերելու պատճառով։
Պարզվել է, որ ներմուծվող «կոնյակը» չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։ Ծառայությունը դիմել է դատարան՝ լիցենզիան կասեցնելու և հնարավոր է՝ ամբողջությամբ չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում»,- գրել է Սոլովյովը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը