Ռուսաստանի 509 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանով
Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ, ԱՄՆ-Իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով ընդհանուր առմամբ հայրենիք է վերադարձել 509 Ռուսաստանի քաղաքացի։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է․ «Ապրիլի 6-ին Իրանից Հայաստան «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով ժամանած ևս 175 Ռուսաստանի քաղաքացի, որոնք ընդգրկված էին «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբում, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա»։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ, ԱՄՆ-Իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով ընդհանուր առմամբ հայրենիք է վերադարձել 509 Ռուսաստանի քաղաքացի։
«Խորը երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» ՊԿ-ի աշխատակիցների մուտքը բարեհաճ վերաբերմունքով և արագ կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։