Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ գերությունից վերադարձվել է ավելի քան 3700 ռուս զինծառայող։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ Ռուսաստանը գերությունից վերադարձրել է ավելի քան 3700 զինծառայողի։ Նա նաև նշել է, որ ամենաբարդ, բայց ուրախ պահերից մեկը Կուրսկի մարզից 165 մարդու վերադարձն էր, իսկ փոխանակման գործընթացներում կարևոր դեր է ունեցել Վլադիմիր Մեդինսկին

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ՌԴ նախագահին հայտնել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը գերությունից վերադարձրել է 3700 զինծառայողի, այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա»–ն։
Օմբուդսմենի խոսքով՝ ամենամեծ ուրախությունը Կուրսկի մարզից 165 մարդու վերադարձն էր։ Փոխանակման շուրջ բանակցությունները սկզբում սկսվել էին մեծ խմբերով, սակայն հետո նրանց թիվը կրճատվել էր, և բանակցությունների յուրաքանչյուր փուլ անցել էր շատ բարդ։
Մոսկալկովան նաև նշել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու աշխատանքը, ով աջակցել է քաղաքացիական անձանց վերադարձին և փոխանակման գործընթացների կազմակերպմանը։
Մոսկալկովան մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ Նրա լիազորություններն ավարտվում են այս տարի, և օրենքով դրանք երկարաձգել հնարավոր չէ։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում նա զեկուցել է, որ տասը տարվա ընթացքում օմբուդսմենի աշխատակազմը օգնել է ավելի քան 2 միլիոն Ռուսաստանի քաղաքացիների։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։