Ռուսաստանում արգելել են Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
Ռուսաստանում արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի շուրջ 338 հազար շիշ՝ պարտադիր պահանջների խախտումների կասկածով։

Ռուսական պիտակավորման «Честный знак» համակարգը դադարեցրել է Հայաստանի «Ջերմուկ» հանքային ջրի մի խմբաքանակի վաճառքն ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն խանութներում, այս մասին հայտնում է ռուսական ՌԲԿ լրատվականը։
Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ գտնվել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։
Շրջանառության դադարեցման պատճառ է դարձել Ռոսպոտրեբնադզորի նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։
Նշվում է նաև, որ արգելքի տակ են հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված արտադրանքները։ Ինչպես նշել է Յուսուպովը, «մինչև ստուգման ավարտը այն չի հասնի սպառողներին»։
Պիտակավորման համակարգն արդեն դադարեցրել էր «Ջերմուկ»-ի 2.5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին՝ Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշում հանքային ջրի փոխարեն հայտնաբերվել էր քացախաթթու։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։