Սամվել Ալեքսանյանը մտադիր է միս ներկրել Հնդկաստանից, խոզի ճարպ՝ Իտալիայից
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Կառավարությունն ապրիլի 30–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 135 աշխատատեղ՝ 264 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 155-ի՝ 315 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270 մլն դրամ։
Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։