Սաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված միջազգային տնտեսական հանդիպումը
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով չեղարկվել է Ջիդդայում ապրիլին նախատեսված տնտեսական հանդիպումը

ԴՈՀԱ, 24 մարտի - Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունը, Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համաձայնեցմամբ, անորոշ ժամանակով հետաձգել է ապրիլի 22-23-ին Ջիդդայում նախատեսված համագործակցության և տնտեսական աճի հարցերին նվիրված միջազգային հանդիպումը։ Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է Սաուդյան պետական SPA գործակալությունը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը, հայտնում է "РИА Новости"-ն։
Հունվարին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը Դավոսի համաժողովում հայտարարել էր, որ թագավորությունը մտադիր է ապրիլին Ջիդդայում կազմակերպել միջազգային տնտեսական հանդիպում։
Գերատեսչությունից նշել են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը, նախարարության հետ համակարգմամբ, հայտարարել է ապրիլի 22-23-ին Ջիդդայում նախատեսված հանդիպման հետաձգման մասին։
Նախարարությունը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է ֆորումի կազմակերպիչների խնդրանքով՝ տարածաշրջանում ընթացիկ զարգացումների ֆոնին, որպեսզի միջոցառումն անցկացվի առավել նպաստավոր ժամանակահատվածում և ապահովվի ակնկալվող արդյունքը։ Նոր ժամկետի մասին կազմակերպիչները կհայտարարեն ավելի ուշ։
Կարդացեք նաև
Բիզնես28 հուլիսի 2026
Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով
Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից։
Բիզնես27 հուլիսի 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել
Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից
Բիզնես21 հուլիսի 2026
ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին