Սեդրակ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը երկարաձգեց կալանքի ժամկետը
Սեդրակ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը երկու ամսով երկարաձգել է կալանքի ժամկետը։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը։

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը։
Փաստաբան Հակոբ Կյուրեղյանի փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։
Պաշտպանական կողմը մտադիր է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։
Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանական կողմը գործը քաղաքական հետապնդում է համարում։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։