Սեմերուի նոր ժայթքում երկուշաբթի առավոտյան․ ժայթքումը հասել է 1 կիլոմետր բարձրության
Ինդոնեզիայում Սեմերու հրաբուխը կրկին ժայթքել է, գրանցվել է մի քանի պայթյուն՝ մինչև 1 կմ բարձրությամբ մոխրի սյունով։

Ինդոնեզիայի Արևելյան Ջավայում գտնվող Սեմերու հրաբուխը ապրիլի 13-ին կրկին ակտիվացել է՝ մի քանի ժամվա ընթացքում գրանցելով մի շարք ժայթքումներ, հայտնում է ինդոնեզական VOI լրատվամջոցը։
Ըստ դիտարկումների՝ մոխրի սյունը եղել է սպիտակից մինչև մոխրագույն՝ տարածվելով արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով։
Ընդհանուր առմամբ, նույն օրը գրանցվել է վեց ժայթքում՝ տարբեր ինտենսիվությամբ։ Դրանք սկսվել են վաղ առավոտյան և հաջորդել միմյանց՝ հասնելով մինչև 1 կիլոմետր բարձրության։
Մասնագետների տվյալներով՝ հրաբուխը գտնվում է ակտիվության III մակարդակում (զգուշացման աստիճան)։ Ինդոնեզիայի համապատասխան մարմինները կոչ են արել բնակիչներին չմոտենալ վտանգավոր գոտիներին, մասնավորապես՝ խուսափել գագաթից մինչև 5 կմ շառավղով տարածքից և գետերի երկայնքով հատվածներից, որտեղ հնարավոր են լավայի և տաք գազային ամպերի հոսքեր։
Իշխանությունները նաև զգուշացրել են լավայի և այլ վտանգավոր երևույթների հավանականության մասին՝ կոչ անելով բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։