Սեպտեմբերի 10-ից փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝
▫️Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,
▫️Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,
▫️Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:
Կարդացեք նաև
Հասարակություն2 սեպտեմբերի 2026
29-ամյա կնոջ բնակարանում հայտնաբերվել է 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով
29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Հասարակություն2 սեպտեմբերի 2026
Սկսվել է Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հարցի քննարկման ընթացակարգ.ՄԻՊ
Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ։
Հասարակություն1 սեպտեմբերի 2026
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել է: