Հասարակություն
9 սեպտեմբերի 2026 • 14:56
Սեպտեմբերի 10-ից ժամանակավորապես կփակվի «Լամբադա» կամրջի վերին հատվածը
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է նախօրոք պլանավորել երթևեկության այլընտրանքային երթուղիները։

Հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տրանսպորտային հանգույցի փակման հետևանքով երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է նախօրոք պլանավորել երթևեկության այլընտրանքային երթուղիները։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։