Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչու հետ
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են հրադադարի խախտումները և Հորմուզի նեղուցի իրավիճակը՝ ընդգծելով լարվածության թուլացման և դիվանագիտական լուծումների կարևորությունը։

Ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը
Արաղչին Լավրովին տեղեկացրել է Իրանի դիրքորոշման մասին՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետ, ներառյալ Հորմուզի նեղուցի ապօրինի ծովային շրջափակումը և իրանական կոնտեյներային նավի առգրավումը։
Ռուսական կողմը կրկին ընդգծել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որը պետք է իրականացվի նախապես համաձայնեցված և պակիստանցի միջնորդների կողմից հայտարարված պայմանների շրջանակում։ Նշվել է նաև դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը՝ իրավիճակի անկառավարելի սրման կանխման և զինված հակամարտության վերսկսումը թույլ չտալու նպատակով։
Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունն՝ աջակցելու Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև փոխընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Իրանական կողմը, իր հերթին, հաստատել է իր պատրաստակամությունը՝ ապահովելու համար ռուսական նավերի և բեռների անխափան անցումը նշված ջրային ուղով։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։