Սև ծովում ԱԹՍ-ն հարվածել է թուրքական բեռնատար նավին․ կա զոհ և վիրավորներ
«Թուրքական նավին անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զրկվել է կյանքից, իսկ երեք այլ նավաստիներ վիրավորվել են», — նշված է թերթի հրապարակման մեջ։

Սև ծովի ակվատորիայում անօդաչու թռչող սարքը հարվածել է թուրքական «Mv Reyhan Sarı» բեռնատար նավին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Թուրքական «Sabah» պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական «Տաման» նավահանգստից դեպի Թուրքիայի Տրապիզոն քաղաք ածուխ տեղափոխող նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
«Թուրքական նավին անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զրկվել է կյանքից, իսկ երեք այլ նավաստիներ վիրավորվել են», — նշված է թերթի հրապարակման մեջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։