«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
Արշավի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Միջոցառումը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:
Հեծանվարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներին․
-
Ֆիզիկական պատրաստվածություն․ Առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն։
-
Բժշկական թույլտվություն․ Բժշկի տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվարշավին մասնակցելու հակացուցումներ։
-
Մարզումներ․ Պատրաստակամություն՝ օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական հավաքներին։
-
Տեխնիկական պահանջ․ Մասնակիցները ներկայանում են սեփական մեխանիկական հեծանիվներով (էլեկտրական հեծանիվներ չեն թույլատրվում)։
Մասնակցության հայտ ուղարկելու համար անհրաժեշտ է hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տվյալներն ու փաստաթղթերը․
-
Անուն, հայր անուն, ազգանուն, հասցե (մարզ, համայնք, բնակավայր) և հեռախոսահամար։
-
Անձնագրի/նույնականացման քարտի և բժշկական տեղեկանքի պատճենները։
Արշավի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։ Միջոցառումը կրում է սիրողական-մասսայական բնույթ, դրամական կամ նյութական մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։