Հինգշաբթի, հուլիսի 30
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
30 հուլիսի 2026 • 11:49

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին կարող են մասնակցել 18 տարին լրացած և բարձր տարիքի բոլոր ցանկացողները

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի
ՀՀ ԿԳՄՍՆ–ը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի։
 
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
2024 թվականին անցկացվել է «TOUR DE SEVAN 2024» հեծանվային միջոցառումը, որը մեծ հետաքրքրություն և դրական արձագանք է ստացել սիրողական հեծանվորդների շրջանում։ Հաշվի առնելով միջոցառման հաջող ընթացքն ու մասնակիցների բարձր գնահատականները՝ նախատեսվում է 2026 թվականի օգոստոսին կազմակերպել և անցկացնել «Սևանի շուրջ» երկօրյա սիրողական հեծանվային արշավը։
 
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին կարող են մասնակցել 18 տարին լրացած և բարձր տարիքի բոլոր ցանկացողները։ Միջոցառումը միտված է հանրության շրջանում հեծանվային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և ակտիվ հանգստի մշակույթի ձևավորմանը։
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև