Չորեքշաբթի, հունիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
15 հունիսի 2026 • 19:00

Սևանում սպանության գործով երկու անչափահասների մեղադրանք է առաջադրվել

Սևանում 2026 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում սպանության դեպքով երկու անչափահասների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Սևանում սպանության գործով երկու անչափահասների մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տեղի է ունեցել սպանություն, այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ըստ քննության՝ խանութ-սրահի հետնամասում առաջացած վիճաբանության ընթացքում անչափահասներ Ա․Մ․-ն և Ն․Մ․-ն, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Քննությամբ նաև պարզվել է, որ Ա․Մ․-ն ապօրինի ձեռք է բերել և կրել է կռփազենք, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկությամբ։

Հսկող դատախազի որոշմամբ Ն․Մ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության հոդվածով, իսկ Ա․Մ․-ի նկատմամբ նաև՝ ապօրինի զենք կրելու հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև