Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման պատճառ է հայտնաբերվել. արձանագրվել է խախտում ՓՀԷԿ-ում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգմամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի «Շաքի» ՓՀԷԿ-ում խախտվել են ջրօգտագործման թույլտվության պահանջները։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգմամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Շաքի» փոքր ՀԷԿ-ում արձանագրվել են ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտումներ։
Ստուգումը իրականացվել է Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա։
Տեսչական մարմնի տվյալներով՝ ընկերությունը գերազանցել է սահմանված ջրօգտագործման չափաքանակները՝ Շաքի գետից կատարելով 13,538,687 խմ ավել ջրառ, ինչպես նաև խախտել է ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։
Կատարված հաշվարկի համաձայն՝ ջրային ռեսուրսների վրա հասցված ազդեցությունը գնահատվել է 27,077,374 ՀՀ դրամ։
Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: