Շալվա Պապուաշվիլի. «Հարավային Կովկասի երկրները եզակի իմաստնություն են դրսևորում հանուն խաղաղության»
Պապուաշվիլին նաև շեշտել է, որ տարածաշրջանային խաղաղությունը ոչ միայն տեղական նշանակություն ունի, այլև կարևոր նախապայման է միջազգային անվտանգության համակարգի և տրանսպորտային-լոգիստիկ նոր նախագծերի հաջող իրականացման համար:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որտեղ առանցքային տեղ են զբաղեցրել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Իր ելույթում Պապուաշվիլին բարձր է գնահատել Հարավային Կովկասի պետությունների դիվանագիտական ջանքերը՝ նշելով, որ ներկայիս բարդ ու անհանգիստ ժամանակաշրջանում Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը դրսևորում են եզակի իմաստնություն և հեռատեսություն:
«Մեր տարածաշրջանի երկրները ապագայի հստակ տեսլականով հույս են ներշնչում, որ հնարավոր է հասնել տևական խաղաղության, սերտ համագործակցության և կայուն զարգացման», — ընդգծել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը:
Պապուաշվիլին նաև շեշտել է, որ տարածաշրջանային խաղաղությունը ոչ միայն տեղական նշանակություն ունի, այլև կարևոր նախապայման է միջազգային անվտանգության համակարգի և տրանսպորտային-լոգիստիկ նոր նախագծերի հաջող իրականացման համար:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։