Շաբաթ, օգոստոսի 15
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
15 օգոստոսի 2026 • 07:34

Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ

Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից

Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է հանրային իրազեկման աշխատանքները՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ։

Այս  մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ճանապարհին կարևոր է ոչ միայն օրենսդրական փոփոխությունը, այլև նոր սպառողական մշակույթի ձևավորումը։

Նախարարությունից նշում են, որ այս անգամ իրազեկման նախաձեռնությունն իրականացվել է «Էյթի էյթ» սուպերմարկետի հետ։ Այցելուներին ներկայացվեցին առաջիկա օրենսդրական փոփոխությունները, դրանց շրջանակը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառումը նվազեցնելու բնապահպանական նշանակությունը։

Իրազեկումն ուղեկցվել է նաև գործնական քայլով. քաղաքացիներին տրամադրվել են բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես մեկանգամյա պլաստիկ տոպրակների հարմար և բնապահպանական այլընտրանք։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նշում են, որ մեր ամենօրյա ընտրությունները ձևավորում են շրջակա միջավայրի վաղվա պատկերը։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկից աստիճանական հրաժարումը հենց այն փոփոխություններից է, որտեղ յուրաքանչյուրիս ընտրությունը նշանակություն ունի։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումըՀասարակություն

15 օգոստոսի 2026

Ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը

Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։

 Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀասարակություն

15 օգոստոսի 2026

Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներՀասարակություն

15 օգոստոսի 2026

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։