Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից, բայց լուրը հայտնողները ստում են․ Քերոբյան
Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից։ Բայց լուրը հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։ Առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ ՆԱՏՕ անդամ։
«Լավին լավ ասողներին» հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ֊հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն։
Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։
Ձեռի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը