Երեքշաբթի, մայիսի 5
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
5 մայիսի 2026 • 10:17

Շենգավիթում բացահայտվել է խոշոր չափերի ոչխարի գողություն․ վերադարձվել է 224 գլուխ անասուն

Շենգավիթի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է։

Շենգավիթում բացահայտվել է խոշոր չափերի ոչխարի գողություն․ վերադարձվել է 224 գլուխ անասուն

Ապրիլի 30-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Դիմած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 28-ի երեկոյան 21:00-ից մինչև ապրիլի 29-ի առավոտյան 07:00-ն ընկած ժամանակահատվածում Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացվել է իր 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։

Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքին առնչություն ունեն 30 և 27 տարեկան երեք երիտասարդներ։

Հետագա գործողությունների ընթացքում 30-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Նորագավիթի 6-րդ փողոցում, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Գողացված անասունները հայտնաբերվել են։ Ներկայում ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

30-ամյա կասկածյալը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմնին։

 
 
 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև