Շուրջ 173 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրին
Նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր հայեցակարգի մի մասն է։

Երևանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից շուրջ 5.5 կմ հեռավորության վրա գտնվող հատվածում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։ Հարցը քննարկվեց Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, ինչպես նաև սպորտային և տարբեր միջոցառումների անցկացման հարթակներ ու կինոդիտման տարածքներ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր հայեցակարգի մի մասն է։Քաղաքապետը նշեց, որ արդեն առկա են մի շարք կոնկրետ ծրագրեր, և տվյալ նախագիծը մոտ ապագայում կմեկնարկի, քանի որ ընտրված է իրականացնող կազմակերպությունը։
«Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ արդեն մշակվել է կիրճի ամբողջական վերակենդանացման հայեցակարգ, որը ներառում է մի շարք բաղադրիչներ, և տվյալ ծրագիրը ներառված է այդ ընդհանուր շրջանակում։
Երևան քաղաքի ավագանու նիստում նախագիծն ընդունվեց քվեարկության արդյունքում՝ 38 կողմ, 2 դեմ և 16 ձեռնպահ:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: