Շվեյցարիայում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
Շվեյցարիայում նախատեսված Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցի վերաբացումը, պատժամիջոցների վերացումը և Լիբանանում հրադադարի հաստատման հնարավորությունները։

Շվեյցարիայում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ՝ ուղղված պատերազմի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված միջանկյալ համաձայնության ամրապնդմանը, հայտնում է The Guardian-ը:
ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել է նաև Լիբանանի հարցը։ Նախատեսվում է քննարկել Հորմուզի նեղուցի վերաբացումը, իրանական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցների վերացումը և արտասահմանում սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Կողմերը նաև քննարկելու են հրադադարի հաստատման հարցը, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ շարունակվում են բախումները Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։