Ուրբաթ, սեպտեմբերի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
4 սեպտեմբերի 2026 • 08:28

Սիրանուշ Սահակյան․ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Բաքվի դատավճիռը ֆարս է, գործն արդեն ՄԻԵԴ-ում է

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ դատավճռի արդյունքը լեգիտիմ չէ, և համապատասխան իրավական փաստարկներն արդեն ներկայացվել են ՄԻԵԴ, որտեղ գործին տրվել է համար, և այն քննվելու է դատարանի կողմից։

Սիրանուշ Սահակյան․ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Բաքվի դատավճիռը ֆարս է, գործն արդեն ՄԻԵԴ-ում է
Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, իսկ ողջ դատավարությունը եղել է ֆարս։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ դատավճռի արդյունքը լեգիտիմ չէ, և համապատասխան իրավական փաստարկներն արդեն ներկայացվել են ՄԻԵԴ, որտեղ գործին տրվել է համար, և այն քննվելու է դատարանի կողմից։ Սահակյանը նշել է, որ այդ դատավճռում խախտված են ոչ միայն իրավական ու բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության ու բանականության սահմանները, իսկ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» չեն տեղավորվում տրամաբանության տիրույթում։

Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին։ Ավելին, Բաքվի դատարանի կողմից Վարդանյանի իրականացրած բարեգործություններն ու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը որակվել են որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև