SOCAR-ի նախագահը և ադրբեջանցի նախարարը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել են Միջին միջանցքը
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքի դերին

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը հանդիպում են անցկացրել սենատոր Դեյնսի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են առևտրի և ներդրումների, էներգետիկայի, արհեստական բանականության, թվային տնտեսության, կրիտիկական նշանակության օգտակար հանածոների արդյունահանման ու վերամշակման, ինչպես նաև արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքի դերին միջազգային առևտրի, տնտեսական ինտեգրման և տարածաշրջանային կապերի զարգացման գործում: Բացի այդ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում Տնտեսական երկխոսության մեխանիզմի նշանակությունը և մտքեր փոխանակել համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։