Սուրբ Սոֆիա մզկիթը կշարունակի լուսավորել երկինքը աղոթքի կոչով․Էրդողան
Թուրքիայի առաջնորդը գրառում է հրապարակել՝ Սուրբ Սոֆիայի մզկիթի կարգավիճակի վերականգնման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա մզկիթը կշարունակի լուսավորել երկինքը աղոթքի կոչով։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի վերականգնման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
«Ուղիղ վեց տարի առաջ այսօր՝ 86 տարվա բաժանումից հետո, Սուրբ Սոֆիան վերականգնեց իր նախնական տեսքը։ Այս օրհնյալ սրբավայրը, Աստծո կամքով, կշարունակի լուսավորել մեր երկինքը աղոթքի կոչով մինչև ժամանակների վերջը», - գրել է Էրդողանը։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ 2020 թվականի հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայում 86 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ ուրբաթօրյա աղոթք՝ նշելով սուրբ վայրի պաշտոնական վերադարձը մզկիթի։ Արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահը։ Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբացման վեցերորդ տարեդարձի առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մզկիթը, բացելով իր դռները իսլամական աշխարհի և ողջ մարդկության՝ քրիստոնյաների և մուսուլմանների առջև, մեծ ուրախություն է պատճառում բոլորին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան24 հուլիսի 2026
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան, Ղազախստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
Ծառայությունն այժմ փոխանցումներ է առաջարկում միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։
Տարածաշրջան23 հուլիսի 2026
Ղարաբաղում ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Դեպքի առթիվ Ջեբրաիլի շրջանի դատախազությունում իրականացվում է քննություն։
Տարածաշրջան23 հուլիսի 2026
Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևին․ քննարկվել են COP-ի և Կասպից ծովի հարցերը
Անդրադարձ է կատարվել Կասպից ծովի հարցերով երկկողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։