Սուրեն Պապիկյանը խոսել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին
Անկախ նրանից՝ պաշտպանության նասխարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում․Սուրեն Պպաիկյան

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին։ Պատասխանելով հնչող այն հարցին, թե որն է պատճառը, որ վերջին շրջանում բանակում հաճախակի են դարձել սպանության և ինքնասպանության հետևանքով գրանցվող մահերը, Սուրեն Պապիկյանն ասել է, որ ինտենսիվության հետ կապված չի կարող գնահատական տալ, սակայն այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում։
Պապիկյանն ասել է, որ Հայաստանի բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ, 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ 2-ի։
«Ըստ վիճակագրության՝ վերջին տասնամյակի ընթացքում այս թվերը և՛ մեծացել են, և՛ պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ, իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով են, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են, ոչ միայն այսօր, այլ նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ։ Անկախ նրանից՝ պաշտպանության նասխարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ես չպետք է խորշեմ լսել, որ դուք ներկայացնում եք ինչ-որ խնդիր, այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ»,-ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Հասարակություն24 օգոստոսի 2026
ՄԻՊ-ում հատուկ քննարկման առարկա են դարձել զինծառայողների մահվան, ինքնավնասումների դեպքերը, դրանց նպաստող հնարավոր պատճառներն ու պայմանները
Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը․ ՄԻՊ
Հասարակություն24 օգոստոսի 2026
Կասեցվել է «Ֆուդ Մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը
Արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Հասարակություն24 օգոստոսի 2026
Ջրափրկարարները լճից անվնաս ափ են դուրս բերել քաղաքացիներին
Քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը