Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ, որտեղ գտնվել է Թրամփը տեղի է ունեցել հրաձգություն
Կասկածյալը կալանավորվել է այն բանից հետո, երբ Թրամփը տարհանվել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության միջադեպի պատճառով։

Դոնալդ և Մելանիա Թրամփները շաբաթ երեկոյան տարհանվել են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքից այն բանից հետո, երբ միջոցառումը ընդհատվել է կրակոցներով, այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կասկածյալը գտնվում է կալանքի տակ, հայտնել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, այն բանից հետո, երբ Վաշինգտոնի «Washington Hilton» հյուրանոցի դահլիճում անցկացվող ամենամյա սև փողկապով ընթրիքը, որը նվիրված է Սպիտակ տան մամուլի կորպուսին, հանկարծ վերածվել է խառնաշփոթի և քաոսի։ Լրագրողները թաքնվել են սեղանների տակ, մինչդեռ իշխանությունները շտապ դուրս են բերել նախագահին և նրա կաբինետի անդամներին սրահից։
Կասկածյալը կալանքի տակ է: Ըստ տեղեկությունների նա ճանաչվել է, որպես Կոլ Թոմաս Ալեն, 31 տարեկան, Կալիֆոռնիայի Տորանս քաղաքից։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը նշել է, որ միակ զինված անձը հյուրանոցի նախասրահում հարձակվել է Գաղտնի ծառայության վրա։ Նրա խոսքով՝ որևէ հիմք չկա ենթադրելու, որ միջադեպիններգրավված են եղել այլ անձինք։
Նախագահը և նրա կինը չեն տուժել և ավելի ուշ Սպիտակ տանը հանդես են եկել մամուլի ասուլիսով, ասվում է հաղորդագրությունում:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։