Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար ռուսաստանցի ամուսինների են բերման ենթարկել
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ զույգին թույլ չեն տվել վերադառնալ հյուրանոց

Ռուս զբոսաշրջիկներին ձերբակալել են Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար։
32-ամյա Իգորը և 35-ամյա Վիկտորյան պատմել են, որ իրենց անմիջապես դուրս են բերել մզկիթից և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Ամուսինները կասկածվում են «բնակչության շրջանում ատելություն կամ թշնամանք հրահրելու մեջ»։
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ զույգին թույլ չեն տվել վերադառնալ հյուրանոց։ Նրանց տեղափոխել են արտասահմանցիների պահման կենտրոն՝ հետագա արտաքսման համար։ «Կնոջս ու ինձ բաժանել են։ Երկար ժամանակ է՝ ոչինչ չենք կերել և մեզ շատ վատ ենք զգում»,-պատմել է Իգորը։
Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն ու ԱԳՆ-ն զբաղվում են այս հարցով և կապի մեջ են զբոսաշրջիկների փաստաբանի հետ, իսկ ՌԴ Պետդումայում կարծիք են հայտնել, որ ամուսինները «որևէ հանցանք չեն գործել»։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։