Ստամբուլում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները. ուշադրության կենտրոնում է եղել «Միջին միջանցքը»
Առանձնահատուկ շեշտադրում է արվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերին.

Թուրքիայում ընթացող տարածաշրջանային զարգացումների համատեքստում, Ստամբուլում առանձնազրույց են ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն:
Ըստ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման առանցքում եղել են Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարցերն ու երկկողմ օրակարգը։ Նախարարներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում արձանագրված առաջընթացն ու ապագա համագործակցության հեռանկարները։
Առանձնահատուկ շեշտադրում է արվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերին.
«Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կարևոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման գործում համատեղ ջանքերին, այդ թվում՝ «Միջին միջանցքի» (Middle Corridor) զարգացման գործում ռազմավարական նախագծերի հաջող իրականացման կարևորությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և տնտեսական ինտեգրման խորացման։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։