Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Ագոփ Դեղիրմենջիօղլուն ՀՀ քաղաքացի է

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին, գրում է Ermenihaber-ը։
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Ագոփ Դեղիրմենջիօղլուն ՀՀ քաղաքացի է։ Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։+
Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով։
Դեպքի մասին խոսել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը՝ նշելով, որ երկար տարիներ ճանաչել է Ագոփին և նրան բնութագրել որպես խաղաղ ու բարեկամական մարդ։ Քըլըչը նաև նշել է, որ Ագոփին սպանել են շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում, ոչ թե բնակարանի ներսում։ Նրա խոսքով՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց ինքն է ոստիկանություն ահազանգել՝ հայտնելով շենքում տարածված վատ հոտի մասին, իսկ հետագայում խոստովանել է սպանությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան10 օգոստոսի 2026
Ազգային ժողովում բաշխվել են մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կղեկավարի 6 մշտական հանձնաժողով։
Տարածաշրջան6 օգոստոսի 2026
Վրաստանը հետաքննում է սահմանին ադրբեջանական բեռնատարների ուշացումների մասին հաղորդագրությունները
Ադրբեջանի դեսպանատունը պարզաբանման հարցում է ուղարկել վրացական կողմին։
Տարածաշրջան6 օգոստոսի 2026
Բաքվի ռազմական գնումներն ու Իսրայելի ամրապնդումն սպառնալիք են Թեհրանի համար․ իրանցի փորձագետ
Մովահեդիանը հիշեցրել է Իրանի նախկին գերագույն առաջնորդի հորդորը՝ հաշվի առնել Ադրբեջանի ժողովրդի կրոնական զգացմունքներն ու տասնապատկել տնտեսական համագործակցությունը: