Ստամբուլում քննարկվել են Ռուսաստանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանական համագործակցության հարցերը
Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության զարգացումն ու տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերը։

Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախագահն X- իր էջում։
Քուրթուլմուշը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նա նաև հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ՝ անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին և խորհրդարանական մակարդակով համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Քուրթուլմուշը ընդգծել է Սև ծովում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը՝ նշելով, որ տարածաշրջանային կայուն միջավայրը կնպաստի տնտեսական և սոցիալական բարօրության աճին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։