Ստամբուլում վերաբացվելու է Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
Եկեղեցին վերաբացվելու է այս տարվա օգոստոսի 7-ին։

Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) Բեյքոզ թաղամասում, մեկ տարի տևած վերականգման աշխատանքներից հետո, վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Վերջինս կառուցվել է 1776 թ․, և այս տարի նշվում է եկեղեցու կառուցման 250-ամյակը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net-ը։
Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարվելու է նաև եկեղեցու վերաօծման արարողություն, իսկ 2 օր անց՝ օգոստոսի 9-ին, այստեղ վերանորոգումից հետո կմատուցվի առաջին պատարագը։
Եկեղեցու վերանորոգումն իրականացվել է եկեղեցու հիմնադրամի կողմից, իսկ վերականգնման գործընթացն իրագործել է պոլսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլըն։
Վերականգնման աշխատանքների շրջանակներում վերանորոգվել են եկեղեցու տանիքը, պատուհանները, իսկ զանգակատունը վերակառուցվել է նույն տեսքով՝ հիմնվելով արխիվային նկարների վրա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։