Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ստեփանավանում գործող հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ, ինչի հետևանքով դրա գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն համապատասխանել սահմանված նորմերին՝ չունենալով հարթ, լվացվող և ախտահանվող մակերես, առաստաղը չի ապահովել կեղտի և խոնավության կուտակման կանխարգելում, բացակայել է արհեստական օդափոխության համակարգը, իսկ սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի սննդի մշակման սենյակ։
Տեսչական մարմնի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարական է տրվել վերացնել արձանագրված խախտումները և համապատասխանեցնել գործունեությունը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին՝ նշված ժամկետում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: