Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
21 հոկտեմբերի 2026 • 17:06

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին։

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ՝ առաջիկա ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ թեկնածուն, ավագանու անդամների թեկնածուների օժանդակությամբ, ընտրակաշառք է տվել Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև