Ստուգումներ կիրականացվեն «սուր աղիքային վարակով» բուժառուներին սննդատեսակներ մատակարարած կազմակերպություններում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը է կայացրել։

Քաղաքացիների շրջանում արձանագրված հնարավոր սննդային թունավորման դեպքերի առնչությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է այն սննդատեսակների և մատակարար կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ կիրականացվեն ստուգումներ,հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով: Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝ «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա» – սաղմոնով կրուասան «Մարիոթ Արմենիա» – ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով, «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ վերահսկողության հիմք է հանդիսացել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությունը, ըստ որի՝ բուժառուները մինչ հոսպիտալացվելը օգտվել են մի շարք ընդհանուր սննդատեսակներից։ Ստուգումների արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ։
Կարդացեք նաև
Հասարակություն24 հուլիսի 2026
Ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։
Հասարակություն24 հուլիսի 2026
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
«ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»։
Հասարակություն24 հուլիսի 2026
ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի տուժել
Այս ամսին հայտնում են ՊՆ-ից։