«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։

Ենթադրվում է, որ «Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիների, խորտակվել է Սև ծովում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է «Աջակցություն Ադրբեջանի ծովայիններին» հասարակական միությունը։
Ըստ կազմակերպության տվյալների՝ նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։
Նավում եղել են Ադրբեջանի 11 քաղաքացի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ։ Ափամերձ պահպանության ուժերի արագ ժամանման շնորհիվ, նավի վրա գտնվող բոլոր մարդիկ փրկվել են։
Փրկված նավաստիները տեղափոխվել են հիվանդանոց, և նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Պարզաբանման հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան26 օգոստոսի 2026
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին Հարավկովկասյան երկաթուղու հարցում
«Հայաստանի ղեկավարությունը պարզապես շանտաժի է ենթարկվում»։