Սյունիքի մարզում դեղձի և թզի մթերման գործընթացին կաջակցի ՀՀ Կառավարությունը
Մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է մթերել 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։

Կառավարությունը հավանություն է տվել արտահանման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Սյունիքի մարզում թզի և դեղձի մթերմանը։
Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս նախագիծը շատ կարևոր է, և որ այն մի շարք խնդիրներ կլուծի։ Նա ասել է, քանի որ Սյունիքում բավական լավ է թզի և դեղձի բերքը, հետևաբար, աջակցության անհրաժեշտություն ևս կա։ Նրա խոսքով՝ նախագծով լուծվում է երկու հիմնական խնդիր՝ գյուղացիական տնտեսություններում առկա բերքի մթերումը և սպառումը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության զարգացումը։
Ծրագրի շրջանակներում մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է մթերել 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։ Նախագծով առաջարկվում է 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը փոխհատուցում տրամադրել Սյունիքի մարզից վերամշակման նպատակով մթերվող մինչև 400 տոննա թզի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 125 դրամի չափով, իսկ Հայաստանի տարածքից վերամշակման նպատակով մթերվող դեղձի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ նույնպես 125 դրամի չափով։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը