Թբիլիսին՝ Բաքվի հետ հարաբերությունների մասին
Կալաձեն ընդգծել է՝ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ միտումնավոր չեն խոսում «Միջին միջանցքի» հարցում Վրաստանի ունեցած նշանակության մասին:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ողջունելով Իլհամ Ալիևի այցը Վրաստան, ընդգծել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ հատկապես տարածաշրջանային անվտանգության համատեքստում, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների միջև խաղաղ ու բարեկամական հարաբերությունների խորացումն այլընտրանք չունի։
Կալաձեն ընդգծել է՝ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ միտումնավոր չեն խոսում «Միջին միջանցքի» հարցում Վրաստանի ունեցած նշանակության մասին: Նա նաև նշել է, որ Արևմուտքից հնչող շանտաժն ու ճնշումները պայմանավորված են նրանով, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են քայլերից, որոնք կվնասեին երկրի տնտեսությունն ու ժողովրդին:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։