Թեհրանը երբեք չի հանդուրժի Հայաստանի հետ պատմական սահմանի փակմանն ուղղված որևէ քայլ․ Ալիռեզա Նազիֆ
Հիշատակել է նաև Իրանի ընկերությունների մասնակցությունը Հայաստանի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի հատվածների կառուցմանը

Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, ըստ փորձագետների, արևելյան Ադրբեջանի և հարավային Հայաստանի առանցքային նախագծերի ավարտից հետո կարող է դառնալ տարածաշրջանի կարևոր առևտրային և տրանսպորտային առանցքներից մեկը։ Այս մասին IRNA գործակալությանն ասել է Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հյուսիսարևմտյան ներկայացուցչության ղեկավար Ալիռեզա Նազիֆը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը նույնպես գիտակցում է Իրանի, հատկապես Արևելյան Ադրբեջանի ռազմավարական դերը՝ որպես կապող օղակ դեպի հարավի բաց ջրեր և դեպի Սև ծով ու Եվրոպա։Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության հետ միակ ցամաքային կապ հանդիսացող «Նորդուզ» մաքսակետի վերափոխումը տարածաշրջանային լոգիստիկ և տրանզիտային կենտրոնի իրատեսական է։
Նազիֆը հիշատակել է նաև Իրանի ընկերությունների մասնակցությունը Հայաստանի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի հատվածների կառուցմանը և Ագարակ մաքսակետի արդիականացման աշխատանքներին։ Նա նշել է, որ հուլիսի 26-ին Քաջարանի թունելի կառուցման մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, և նախագիծը իրականացվում է իրանական ընկերությունների մասնակցությամբ։
Նա հիշեցրել է ԻԻՀ առաջնորդների նախկին հայտարարությունները, ըստ որոնց՝ Իրանը երբեք չի հանդուրժի Հայաստանի պատմական սահմանի փակմանն ուղղված որևէ քայլ, քանի որ այդ սահմանը հազարավոր տարիներ եղել է հաղորդակցության կարևոր ուղի։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։