Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կուլտիվացման դեպքեր՝ Ախուրյանում, Նոր Խարբերդում ու Տանձավերում. կան ձերբակալվածներ
Բոլոր հարուցված քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, նշանակվել են փորձաքննություններ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայողները հանրապետության տարբեր մարզերում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման և կանեփի թփերի մշակման մի շարք դեպքեր, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ: Տեղեկությունն իրացնելիս իրավապահները նկատել են 27-ամյա երիտասարդին, ով փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում և լուսանկարահանել դրանք (թմրամիջոցների տարածման «էջանշման» եղանակ):
Երիտասարդը թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է բաժին։ Նույն օրը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ 4 գրամ քաշով։ Բացի այդ, վերջինիս ավտոմեքենայի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով ևս 32 փաթեթ՝ 81 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված կաթոցիչ։
Նույն օրը համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկն իր մոտ ապօրինի թմրամիջոց է պահում։ Ոստիկանների այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը սեփական նախաձեռնությամբ ներկայացրել է կանեփի բույսից պատրաստված, մանրացված և չորացված 3 գրամ քաշով մեկ փաթեթ։ Երիտասարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հերթական դեպքը գրանցվել է Սյունիքի մարզում։ Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչներից մեկը զբաղվում է արգելված բույսերի կուլտիվացմամբ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության բաժին։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ անասնագոմի հարակից տարածքում սեփական օգտագործման համար աճեցրել է կանեփի մոտ 12 թուփ։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել և առգրավվել են կանեփի թփերը։
Բոլոր հարուցված քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, նշանակվել են փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: