Թուրքիան չի տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահին Ղազախստան այցելելու համար
Իցհակ Հերցոգը հասել է Աստանա 8-ժամյա թռիչքից հետո

Թուրքիայի կողմից Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ղազախստան այցի համար օդային տարածքը չտրամադրելու պատճառով իսրայելական ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Թռիչքը, որի համար Թուրքիան միջանցք չէր տրամադրել, իրականացվել է Եվրոպայի և Ռուսաստանի տարածքով։ Այդ պատճառով Իսրայելի նախագահի այս ուղևորությունը տևել է 8 ժամ։
Ըստ իսրայելական հեռուստաալիքի ներկայացրած տեղեկությունների նախագահ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռը, մեկնելով Ղազախստան, չի ստացել Թուրքիայից սպասվող թռիչքի թույլտվությունը։
Անկարայի կողմից իր օդային տարածքը չտրամադրելու որոշումից հետո իսրայելական ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին՝ անցնելով Եվրոպայի և Ռուսաստանի տարածքով։
Հերցոգի այցը Ղազախստան վերածվել է իսկական «երթուղային մղձավանջի»՝ Թուրքիայի փակ օդային տարածքի պատճառով։ Քանի որ Թուրքիան չի բացել իր օդային տարածքը, Հերցոգի ինքնաթիռը կարողացել է հասնել Աստանա միայն 8-ժամյա թռիչքից հետո՝ մի քանի հազար կիլոմետրով երկարացնելով ճանապարհը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։