Թուրքիան շարունակաբար ժխտում է Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլքսանչորսյան այս տարվա ուղերձը:

Ապրիլի 24-ի այս տարվա ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին նշել է, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմանների հետևանքով։ Այս մասին գրում է «Ազատություն Ռադիոկայան»-ը:
Էրդողանը Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ցավակցական նամակ է հղել, որում գրել է , թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:
Այս ուղերձը ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:
«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը:Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները», - նշել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։