Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
Արդեն 2026 թվականի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել էին Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
Մայիսի 7-ին էլ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում։
Լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիա այցելած հայ լրագրողների խմբին հնարավորություն ընձեռվեց տեղում պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվում թուրքական կողմում՝ երկաթուղին գործարկելու ուղղությամբ։
Հայ լրագրողների խումբը Կարս քաղաքից գնացքով ուղևորվեց Աքյաքա քաղաք, մոտ 57 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուղևորությունը տևեց մոտ 50 րոպե, իսկ արդեն Աքյաքա կայարանից դեպի Գյումրի երկաթուղային ճանապարհով ընդամենը 18-20 կիլոմետր է, որը հնարավոր կլինի անցնել 30-40 րոպեում, սակայն սահմանի փակ լինելու պատճառով Աքյաքայից դեպի Գյումրի հասնելն այս պահին անհնար է։
Աքյաքայի քաղաքապետ Էրգուդեր ԹոփթաշնԱրմենպրեսս-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։
Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։
Թոփթաշը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։
«Շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշեց Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են:
Սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում․ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան27 հուլիսի 2026
Ադրբեջանը TUSAŞ-ից կգնի թուրքական HÜRKUŞ-II ինքնաթիռի նորագույն տարբերակը
Այն կարող է օգտագործվել բարդ գործողությունների ժամանակ օդային աջակցության համար։
Տարածաշրջան27 հուլիսի 2026
Իրանն AzTV հեռուստաալիքը ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցանկում. Ադրբեջանը պատասխան միջոցներ է կիրառել
Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ
Տարածաշրջան27 հուլիսի 2026
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ: