Թուրքիայի և Հայաստանի միջև «Ալիջան» սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են
Տարվող աշխատանքների շրջանակներում Իգդիրում իրականացվել են նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ։

Թուրքիայի և Հայաստանի միջև «Ալիջան» սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Իգդիրում իրականացվել են նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ։
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ օդանավակայանի խաչմերուկում մայրուղու սպասարկման խմբերը տեղադրել են Ալիջանի սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր նշաններ։ Խաչմերուկում աշխատանքների ավարտից հետո տեղադրվել են նաև տարբեր երթուղիների ուղղորդող նշաններ։
Թուրքական լրատվամիջոցը գրում է նաև, որ «Ալիջան» սահմանային անցակետի վերաբացման նախապատրաստական աշխատանքները հասնում են իրենց եզրափակիչ փուլին, իսկ ճանապարհների բարեկարգման աշխատանքները համարվում են տարածաշրջանում ակտիվության աճի էական ցուցանիշ:
Նոր ցուցանակների տեղադրումը նպատակ ունի« Ալիջան» սահմանային անցակետ մեկնող վարորդների համար երթուղին ավելի պարզ դարձնել:
Կարդացեք նաև
Տարածաշրջան15 օգոստոսի 2026
Իրանն արձագանքել է Հորմուզը ԱՄՆ տարածք ճանաչելո Թրամփի խոսքերին
Նա շեշտել է, որ նեղուցը կփակվի և կբացվի միայն Իրանի հրամանով։
Տարածաշրջան14 օգոստոսի 2026
Էրդողանի նկարով պաստառը պոկելու և վնասելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Ականատեսները բջջային հեռախոսներով նկարահանել էին, թե ինչպես է նա վնասում պաստառը, ապա մոտոցիկլետով հեռանում տարածքից։
Տարածաշրջան14 օգոստոսի 2026
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել 420 տոննա ընդհանուր քաշով 6 վագոն ցորեն
Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 40 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ