Թուրքիայում «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է
երականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը

Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։
Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։
«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ:
Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։ Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։
Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։ Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան12 օգոստոսի 2026
Ադրբեջանը Վրաստանի միջոցով էլեկտրաէներգիա կմատակարարի Եվրոպա․ Ալիև
Այժմ աշխատանքներ են տարվում էներգետիկ մալուխի անցկացման նախագծի ուղղությամբ
12 օգոստոսի 2026
Թուզլուջայի քաղաքապետ Թյուրքանը կոչ է անում խաղաղության և համագործակցության
«Ես հավատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի»։
Տարածաշրջան11 օգոստոսի 2026
Թբիլիսիում բացահայտվել են Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բազմաբնակարան շենքի թաքնված ստորգետնյա հարկերը
Մելիք-Ազարյանցը 19-րդ և 20-րդ դարերի սկզբի ականավոր գործարար, ձեռնարկատեր և բարերար էր,