Թրամփը ժամանել է Չինաստան՝ Սի Ցզինպինի հետ գագաթնաժողովին մասնակցելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Պեկին՝ Սի Ցզինպինի հետ երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր գլխավորած պատվիրակությամբ չորեքշաբթի ժամանել է Պեկին, այս մասին հայտնում է Reuters-ը։ Պատվիրակության կազմում են նաև Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը և Իլոն Մասկը։
Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկին Թրամփը հայտարարել է, որ կոչ է անելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին «բացել» շուկան ամերիկյան բիզնեսի համար։
Սա գրեթե վերջին տասնամյակում ԱՄՆ նախագահի առաջին այցն է Չինաստան։
Թրամփը ձգտում է ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, պահպանել առևտրային փխրուն հրադադարը աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության հետ և բարձրացնել իր վարկանիշը, որը տուժել է Իրանի հետ հակամարտության ֆոնին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։