«Տանիքը քանդում են գլխներիս». Բաքվի կենտրոնում բնակչին բռնի ուժով փողոց են նետում
Համացանցում տարածված տեսանյութում տեղի բնակչուհիներից մեկը բացահայտում է այն ահաբեկչական մեթոդները, որոնցով տեղական իշխանությունները փորձում են ազատվել քաղաքի կենտրոնի «թանկարժեք» հողատարածքների բնակիչներից։

Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում հերթական սոցիալական բունտն ու անօրինականությունն է հասունանում։ Բաքվի հանրահայտ «Սովետսկի» (այժմ՝ Բայր քաղաք) թաղամասի բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ։
Համացանցում տարածված տեսանյութում տեղի բնակչուհիներից մեկը բացահայտում է այն ահաբեկչական մեթոդները, որոնցով տեղական իշխանությունները փորձում են ազատվել քաղաքի կենտրոնի «թանկարժեք» հողատարածքների բնակիչներից։
Կնոջ պատմածով՝ բանվորներն ամեն օր բարձրանում են իրենց տան տանիք, միտումնավոր ծեծում, ջարդում ու քանդում են այն՝ բնակության համար ստեղծելով անտանելի ու վտանգավոր պայմաններ։
«Ամբողջ կյանքս ապրել եմ քաղաքի կենտրոնում։ Հիմա ուզում են, որ մենք այստեղից դուրս գանք, գնանք Խիրդալան ու Սումգայիթ (Բաքվից դուրս գտնվող արվարձաններ)»,- պատմում է կինը։
Բնակիչները պահանջում են արդար փոխհատուցում, որը թույլ կտա համարժեք բնակարան ձեռք բերել, այլ ոչ թե հայտնվել մայրաքաղաքի արվարձաններում կամ ուղղակի փողոցում։
Տեղի ունեցող ապօրինությունների ֆոնին քաղաքացին վերջին հույսով օգնության խնդրանքով դիմել է երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահ Իլհամ Ալիևին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Բաքվի կենտրոնի էլիտար կառուցապատման ծրագրերն ու բիզնես շահերը սովորաբար ավելի բարձր են դասվում, քան սեփական քաղաքացիների տարրական իրավունքները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։